Այ Նիկոլ ջան, դու ախր զենք ստուգո՞ղ ես․ Վարդանյան
Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է քարոզարշավի վերջին օրերին բառապաշարի թեժացմանն՝ ընդգծելով, որ դրա պատճառը իշխող ուժի հիստերիան է։
«Նկատե՞լ եք ինչ բառապաշարով սկսեցին խոսել, նկատե՞լ եք ինչ անկանոն շարժումներ սկսեցին անել, էլի վերադառնալ անպատասխանատու հայտարարություններին, հասնել այնտեղ, որ մարդկանց ասում են բարև ձեզ, մարդիկ ասում են՝ «այ մարդ, չենք ուզում ձեզ տեսնենք, ամենավատ օրն է, որ ձեզ տեսնում ենք», Փաշինյանը պատասխանում է՝ «ոչինչ, ոչինչ»։
Այս պահվածքը, որ տեսնում եք՝ ինքնավստահ ուժի, իր ուժերին հավատացող ուժի, 60% ունեցող ուժի պահվածք չի, այս պահվածքը մի հատ ուժի պահվածք է, որը հասկանում է, որ հունիսի 7-ին կարող է իշխանություն կորցնի ու այդ ճանապարհով էլ գնում է։
Այս մարդը կանգնում է պիկապի վրա, ասում է՝ գնացել եմ, ստուգել եմ զենքերը, կրակում են, մայիսի 28-ին կտեսնեք։ Այ Նիկոլ ջան, դու ախր զենք ստուգո՞ղ ես, դու զենքից հասկացո՞ղ ես, դու հակաօդային պաշտպանության զենքը՝ հրետանուց կարաս տարբերե՞ս։ Դու կարաս ճաշը ստուգես, դու կարաս խոզ խանձես, ՍՈւ-երն էլ էիր ստուգել, կրակեցի՞ն այդ ՍՈւ-երը։ Չէիր կարողացել հասկացնել՝ հրթիռ ունեն էդ ՍՈւ-երը, թե չունեն ժողովուրդ ջան դուք այսպիսի իշխանության արժանի չեք»,- ասել է Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...