Բացահատվել է՝ առողջական ինչ խնդիր ունի Թրամփը․ Zeit
Ամերիկայի Միացյալ Նահանգների 36 բժիշկներ պաշտոնական կասկածներ են հայտնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջության և իր պաշտոնական լիազորությունները լիարժեք կատարելու ունակության շուրջ:
Գերմանական հեղինակավոր «Zeit» պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետների գնահատմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի ներկայիս վիճակը կարող է վտանգ ներկայացնել հանրության համար։
Ըստ հրապարակված տվյալների՝ նման եզրահանգումների պատճառ են դարձել ԱՄՆ նախագահի վերջին շրջանի հանրային ելույթներն ու հայտարարությունները, որոնք աչքի են ընկնում հակասականությամբ։ Որպես օրինակ նշվում են այլ պետությունների կործանման վերաբերյալ հնչեցրած սպառնալիքներն ու կտրուկ քաղաքական դիրքորոշումները։ Բացի այդ, վերլուծաբաններն ու բժշկական համայնքի ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել Թրամփի՝ հանրության առջև ունեցած անսովոր վարքագծին։ Ըստ աղբյուրի՝ նրա պաշտոնական ելույթների ժամանակ նկատելի են դարձել նաև ֆիզիկական գերհոգնածության ակնհայտ նշաններ, ինչն էլ ավելի է խորացրել մտահոգությունները պետության ղեկավարի առողջական ընդհանուր վիճակի շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...
12 տարի առաջ կորած շունը վերադարձել է տիրոջ մոտ. People
Սիեռա անունով տասներեքամյա հասկին, միկրոչիպի շնորհիվ, տասը տարուց ավելի տևած բաժանումից հետո նորից իր տիրոջ հետ է, այս մ...