Լեզվին են տալիս Ռուսաստանի հետ կապված․ Ռոբերտ Քոչարյան
Շատ եմ մտածում՝ այս իշխանությունն էլ ինչ պետք է անի, որ Հայաստանում չմնա գոնե մեկ մարդ, որ իրենց աջակցի, ինչ վատ բան հնարավոր էր անել, արեցին, հրահրեցին պատերազմ պարտվեցին, տվեցին 5,000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր, էլ ի՞նչ կարող են անել, երևի մնացելա մեկ բան՝ էս ժողովրդին սոված թողել, հիմա այդ ճանապարհն են բռնել, այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի հետ կապված, իրենց բոլոր մեղքերը հիմա էլ փաթաթում են Ռուսաստանի վզին, ի՞նչ ունեք, մեծ երկիրա հանգիստ թողեք, հաշվի չեն առնում՝ ինչքան է մեր տնտեսությունը կապված այդ երկրի ու ԵԱՏՄ-ի հետ։ Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ի՞նչ ենք ուզում, ո՞նց ենք ուզում ապրել, չունենալ բարեկամ, դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի ու քմահաճույքի հետ։ Մեզ ասում են՝ ինչու եք պատերազմի զոհերի թիվը ավելացնում, հատկապես մի պաշտոնյա կա, Հայաստանի ամենից թքող պաշտոնյան, մարդկանց երեսին թքող։
Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն ազգանուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան՝ ինչ է եղել, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ ներողություն կխնդրենք։ Ժողովուրդ, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...