Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Թույլ չենք տալու, որ երաշխավորները մեզ օգտագործեն ու դեն շպրտեն, մեզ օգտագործել են ուրիշների դեմ: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կան քաղաքական ուժեր, ովքեր ասում են, որ մենք պետք է երաշխավորներ ունենանք, երաշխավորների թեման մեզ համար իրականում շատ զգայուն թեմա է, որովհետև երբեմն մենք մոռանում ենք, որ այդպիսի ռեժիմում ապրել ենք, երբ մենք ունեինք պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրային բազա, երբ ունեինք անվտանգության երաշխավորներ, ովքեր պետք է պահեն մեր անվտանգությունը, բայց այդ անվտանգության երաշխավորներից մեկը՝ Բելառուսի նախագահը, պաշտոնական այցով Բաքվում գտնվելու ժամանակ շատ բաց և թափանցիկ հայտարարություն արեց, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին:
Այդ մարդը մեր անվտանգության երաշխավորներից մեկն էր, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Մենք ասում ենք, որ ի վերջո պետք է հաղթահարենք այն ցիկլը, երբ թույլ ենք տալիս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ և դեն շպրտեն։ Մեր պատմության մեջ սա դարձել է մի խայտառակ ցիկլ, սա է ամենակարևոր քաղաքական փոփոխությունը, որ մենք արձանագրել ենք՝ թույլ չենք տալու այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ և դեն շպրտեն։ Այստեղ անհարգալից ոչ մի բան չկա որևէ երկրի և որևէ սուբյեկտի նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...