Հունաստանի կոպիտ արձագանքը՝ Թուրքիայի ընդունած նոր օրենքին
Հունաստանն արձագանքել է Թուրքիայի կառավարության կողմից մշակվող «Թուրքական ծովային օրենքի» նախագծին, որով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել Թուրքիայի ծովային սահմանները Սև, Միջերկրական և Էգեյան ծովերում, գրում է ermenihaber.am-ը:
Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսը հայտարարել է, որ միջազգային իրավունքի շրջանակում բազմակողմ կամ երկկողմ համաձայնություն պահանջող հարցերում միակողմ քայլերը չեն կարող միջազգային ուժ ունենալ։ Նա ընդգծել է, որ Աթենքը կարող է «տարբեր ձևերով արձագանքել» նման նախաձեռնություններին։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն էլ մեղադրել է Թուրքիային «ռևիզիոնիստական նպատակներ» (վերանայող և աղավաղող գաղափարական-քաղաքական հոսանք) հետապնդելու մեջ՝ շեշտելով, որ բոլոր հունական կղզիներն ունեն ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայով նախատեսված իրավունքները։
Միևնույն ժամանակ Թուրքական կողմն էլ հայտարարում է, որ օրենքի նպատակը երկրի ծովային իրավասությունների հստակեցումն ու ներքին օրենսդրական բացերի լրացումն է։
Թուրքիայի Պաշտպանության նախարարությունն էլ ընդգծել է, որ զինված ուժերը շարունակելու են պաշտպանել երկրի իրավունքներն ու շահերը ծովային գոտիներում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...