Անվճար վիրահատություններ և դեղեր․ Փաշինյանը՝ առողջապահական ծրագրի մասին
Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում անվճար կատարվել է 500-ից ավելի՝ յուրաքանչյուրը 4 միլիոն դրամը գերազանցող վիրահատություն։ Այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չի եղել մի բնակավայր, որտեղ մենք կոնկրետ մարդկանց չհանդիպենք, որ արդեն իսկ առողջության ապահովագրությունից օգտվել է և այնպիսի վիրահատություններ է տարել, որոնք արժեն 2, 3, 4 մլն դրամ։ Մայիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում 500-ից ավելի մարդ պետական բյուջեի հաշվին վիրահատվել է, և դրանք այնպիսի վիրահատություններ են, որոնք արժեն 4 մլն դրամ և ավելի։ Հազարավորները 1 մլն դրամից ավելի վիրահատություններ են տարել, տասնյակ հազարավորները 500 հազար դրամից ավելի վիրահատություններ են տարել։ Էլի տասնյակ հազարավորները մինչև 50 հազար դրամի ծառայություններ են ստացել»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ այս թվում այն մարդիկ են, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն ու անվճար դեղեր են ստանում պետական բյուջեից։
«Նրանք նախկինում այդ դեղերը գնում էին իրենց թոշակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։ Ռուսաստանի Դաշնությ...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...