Իրանը նախազգուշացնում է․ ռազմական հարվածներ կհասցվեն
Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման նոր մեխանիզմ են մշակել։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, Թեհրանը հատուկ երթուղի է նախապատրաստել, որով անցնելու հնարավորություն կունենան բացառապես իսլամական հանրապետության հետ գործակցող պետությունները։ Նախաձեռնության մանրամասները պաշտոնապես կհրապարակվեն մոտ ժամանակներս։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզիի խոսքով՝ այս քայլն իրականացվում է պետական սուվերենության և միջազգային առևտրի անվտանգության ապահովման շրջանակներում։ Պատգամավորը նշել է, որ սահմանված հատուկ ուղիով կարող են անցնել միայն առևտրային նավերն ու Թեհրանի գործընկեր երկրները, իսկ մատուցվող մասնագիտացված ծառայությունների համար վճար է գանձվելու։
Միևնույն ժամանակ, նոր կանոններով տարանցման իրավունքից կզրկվեն ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Project Freedom» գործողության մասնակիցները։ Իրանական կողմը նախազգուշացրել է, որ ջրային տարածքն առանց համաձայնեցման հատելու փորձերը կկանխվեն ռազմական հարվածներով։ Բացի այդ, խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նավագնացության կարգավորման հարցում ԱՄՆ ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես հրադադարի ռեժիմի խախտում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...