Հատուկ օպերացիա՝ Երևանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն
Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 18-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Աստրախանցի Հայկոն է, ում մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանը ձրբակալվել է։