Աստծո սիրուն, նրա երկրում փակ են սահմանները 2 պետության հետ․Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-ում տնտեսական հեղափոխության մասին
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տնտեսական հեղափոխության մասին հանտարարություններին, նշելով․ «Հայաստանի վարչապետը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին: Աստծո սիրուն, նրա երկրում փակ են սահմաններն առնվազն երկու սահմանակից պետության հետ, դրան գումարած խնդիրները մյուսների հետ: Դա, հավանաբար, առաջինն քայլն է հասկանալու համար, որ պետք է բացել սահմանը և նորմալ հարաբերություններ հաստատել: Բարիդրացիականության հասկացությունը եղել է միջազգային իրավունքի հիմնաքարերից մեկը»:

Քաղաքականություն

Պատահարներ