Կստեղծվի աշխատանքային խումբ «Յութուբ»-ի հայաֆիկացման հարցով․ Հակոբ Արշակյան
Այսօր Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օնլայն տեղեկատվական հարթակների՝ YouTube-ի, Google-ի հայաֆիկացման հարցին։
«Նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է: Մեր բլոգերները, ովքեր հիմնական շահառուն են «Յութուբ»-ի հայաֆիկացման մասով, կարևոր է, որ վեր հանեցին խնդիրը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցել, թե խնդիրն ինչումն է: Աշխատանքային խումբ կստեղծենք և կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ հնարավորություն ստեղծենք բլոգերների, տնտեսվարողների համար՝ օգտվելու ինֆորմացիոն այդ հնարավորությունից»,- նշեց նախարարը։
Նախարարը նշել է, որ այս գործընթացը կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ: Նրա կարծիքով`աշխատանքն իր ազդեցությունը կունենա: