Այլ

Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Gohar Vardanyan 1 րոպե 222 դիտում
Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին»,- ասաց նա: Նշենք, որ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250