Իրանը կարող է վերանայել միջուկային դոկտրինը
Իրանի իշխանությունները կարող են մի շարք տարբերակներ քննարկել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից եկող լայնածավալ ռազմական սպառնալիքի, այդ թվում՝ վերանայել երկրի միջուկային դոկտրինը։ Այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաին։
«Մի պատասխան կարող է լինել Իրանի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT)», - հայտարարել է Ռեզաին։
Նրա խոսքով՝ Թեհրանը կարող է նաև «քննարկել իր միջուկային դոկտրինը փոխելու հարցը, եթե սպառնալիք նկատի Իսլամական Հանրապետության գոյությանը»։
Ռեզաին նաև հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում «չի օգտագործել իր բազմաթիվ հնարավորությունները»։ Նա հավելել է, որ Թրամփին աջակցող Պարսից ծոցի երկրները» պետք է մտահոգվեն իրենց նավթի և գազի հանքավայրերի համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Թքած ունեն միջազգային իրավունքի վրա. Մեդվեդևի կտրուկ հայտարարությունը
Բանդերական Ուկրաինան հասկանում է միայն ուժի լեզուն, Կիևում թքած ունեն միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ռուսաստանի...