Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ պատճառաբանելով ամերիկյան կողմի սպառնալիքներն ու ստանձնած պարտավորությունների խախտումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանցի ժողովրդի հասցեին հնչեցված ուղղակի սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից ստանձնած պարտավորությունների բազմակի խախտումների պատճառով Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները»,- նշել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ և վճռական պատասխանի, քան նախկինում։
Աղբյուրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, շարունակելով խախտել իր պարտավորությունները, հարվածներ է հասցրել Իրանի հարավային կղզիներին։ Ի պատասխան՝ Թեհրանը լայնածավալ հարվածներ է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան դիրքերի ուղղությամբ՝ դա գնահատելով որպես Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի կոպիտ խախտման պատասխան։
«Իրանը խիստ նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հետագա ռազմական գործողություն կհանդիպի ավելի վճռական, լայնածավալ և կոշտ հակազդեցության»,- ասել է նա։
Իրանական աղբյուրը նաև պնդել է, որ Միացյալ Նահանգները խախտել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ նեղուցի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Իրանի սահմանած արձանագրությունների համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...