Այլ
Ոստիկանությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում. կստեղծվի Պարեկային ոստիկանություն. «Հետք»
Gohar Vardanyan
1 րոպե
373 դիտում
«Հետքը» տեղեկություններ ուներ, որ Ճանապարհային ոստիկանությունը միանալու է Պարեկապահակային ծառայությանը։ Սրա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով, Վալերիյ Օսիպյանին ուղղած մեր գրավոր հարցմանը պատասխանել է ոստիկանության հանրության հետ կապի եւ լրատվության վարչությունը։
Ոստիկանությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում։ ՃՈ-ի եւ ՊՊԾ-ի հիմքով կստեղծվի նոր՝ Պարեկային ոստիկանություն։
Ըստ «Հետքին» ներկայացրած տեղեկանքի, Պարեկային ոստիկանությունը ստեղծվելու է Ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ ստորաբաժանումների հենքի վրա՝ որպես մեկ միասնական ստորաբաժանում, հաշվետու և պատասխանատու միայն ոստիկանության կենտրոնական ապարատին։ Այսինքն չի գործելու տարածքային մարմինների ենթակայության տակ:
Որպես Պարեկային ոստիկանության ենթակառուցվածք է հանդիսանալու օպերատիվ կառավարման կենտրոնը (ՕԿԿ): Այն իրենից ներկայացնում է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը:
ՕԿԿ-ների համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից նախատեսվում է հատկացնել 450 հազար ԱՄՆ դոլար վարկային միջոցներ:
Մանրամասները՝ Hetq.am
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ քայլ դեպի գարուն. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում
Gohar Vardanyan
1,024
ՀՀ-ում սկսելու ենք երիկամների, լյարդի եւ սրտի փոխպատվաստման ծրագիր․ Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
311
Բագրատաշենի մաքսակետում ավտոմեքենայի թաքստոցում հայտաբերվել է 254 կգ ակրիլային լաք. ՊԵԿ
Gohar Vardanyan
1 րոպե
278
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը
Gohar Vardanyan
1 րոպե
242
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
343
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
584
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
951
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
235