Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիան կհանի ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սիրիան կհանի ահաբեկչությունը հովանավորող երկրների իր ցուցակից։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ՝ մենք պետք է դա անենք։ Այո՛, ես հենց այդպես էլ կանեմ»,- հայտարարել է Թրամփը Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ընթացքում։
Ապրիլին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել էր Սիրիայից իր զորքերի դուրսբերման գործընթացը։
Մայիսի վերջին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել էր, որ Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ է նշանակել Թուրքիայում ԱՄՆ գործող դեսպան Թոմ Բարաքին։
Սիրիայի կառավարության գնահատմամբ՝ Վաշինգտոնի որոշումը՝ ավարտելու իր ռազմական առաքելությունը երկրում, արտացոլում է այն ընդհանուր գնահատականը, որ այն պայմանները, որոնք ժամանակին պահանջում էին ամերիկյան ռազմական ներկայություն Սիրիայում, էականորեն փոխվել են։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային վերելքին հակազդելու անհրաժեշտությանը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն էր արել Սիրիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած պայթյուններից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...