Այլ
Բագրատաշենի մաքսակետում ավտոմեքենայի թաքստոցում հայտաբերվել է 254 կգ ակրիլային լաք. ՊԵԿ
Gohar Vardanyan
1 րոպե
279 դիտում
Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան:
ՊԵԿ-ից հայտնում են, որ ուղեւորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ:
Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ եւս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի բեռնախցիկից, պահեստային անվադողի համար նախատեսված հատվածից, շարժիչի ծածկոցի տակից եւ կառավարման վահանակի միջից հայտնաբերվել են ընդհանուր քաշով 254 կգ ակրիլային լաքեր եւ կարծրացուցիչներ:
Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ քայլ դեպի գարուն. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում
Gohar Vardanyan
1,025
Ոստիկանությունում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են սպասվում. կստեղծվի Պարեկային ոստիկանություն. «Հետք»
Gohar Vardanyan
1 րոպե
373
ՀՀ-ում սկսելու ենք երիկամների, լյարդի եւ սրտի փոխպատվաստման ծրագիր․ Արսեն Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
311
Կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը
Gohar Vardanyan
1 րոպե
243
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
344
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
589
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
961
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
235