19:00 Լուրերը մեկ տողով. Սահմանին վարդեր են արգելվել. Եկեղեցին դիմել է դատարան, իսկ Իրանը սպառնում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Վրաստան-Հայաստան սահմանին կենդանի վնասակար օրգանիզմների հայտնաբերման պատճառով կանխվել և արտահանող երկիր է վերադարձվել կտրած վարդերի խոշոր խմբաքանակ։
•Հայաստանում 2026 թվականի աշնանից կներդրվեն հատուկ դիզայնով և առավել պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտեր, որոնք կտրամադրվեն 5 տարի ժամկետով։
•Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դատական կարգով բողոքարկում է քրեակատարողական հիմնարկներ հոգևորականների մուտքի թույլտվությունները դադարեցնելու մասին ՔԿԾ պետի որոշումը։
•Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքից կենդանաբանական այգի տեղափոխված և քնեցումից չարթնացած էգ առյուծի անկման հանգամանքները կքննվեն արդեն իսկ գոյություն ունեցող քրեական վարույթի շրջանակներում։
•ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության սեփականատիրոջ հայտարարությունները՝ ներկայացնելով ցանցին նոր միացումների, կատարված ներդրումների և հոսանքազրկումների տևողության կրճատման պաշտոնական ցուցանիշները։
•Դանիայի վարչապետն ափսոսանք է հայտնել Գրենլանդիան գնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի անփոփոխ դիրքորոշման համար և վերահաստատել, որ կղզին վաճառքի ենթակա չէ։
•ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել դաշինքի մասնակցությունը Իրանի դեմ հնարավոր պատերազմին՝ հավելելով, որ դա չի ազդի Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման վրա։
•Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է տարածաշրջանում նոր սադրանքների հետևանքների մասին և շեշտել, որ ցանկացած քաղաքական արկածախնդրության անմիջապես պատասխան կտրվի։
•Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները և նախազգուշացնում, որ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական ագրեսիա կստանա նախկինից ավելի մասշտաբային պատասխան։