ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը մտել է ակտիվ փուլ. մանրամասներ
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։
Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է ակտիվ փուլում։
Նա նաև ընդգծել է, որ գործընթացի շրջանակում Եվրոպական միության կողմից Հայաստանի համար մշակվել է գործողությունների լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է չորս հիմնական ուղղություններ՝ փաստաթղթերի անվտանգություն և կենսաչափական համակարգերի ամրապնդում, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի և ապաստանի ոլորտներ, հասարակական կարգի և անվտանգության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն։
Նախարար Սարգսյանի խոսքով՝ Եվրոպական Հանձնաժողովը բարձր է գնահատել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը և ընդգծել, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել կենսաչափական համակարգի, սահմանների կառավարման, միգրացիայի և ապաստանի հարցերում։
Նախարարը շեշտել է, որ վիզաների ազատականացման գործընթացը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանց վիզայի տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական կառավարման համակարգի որակական բարեփոխումների կարևոր գործիք։ Նրա խոսքով՝ Գործողությունների ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և ենթադրում է համակարգային փոփոխությունների իրականացում։
Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես կենսաչափական համակարգերի ներդրման ուղղությամբ արդեն իսկ արձանագրված զգալի առաջընթացը և ընդգծել, որ նախատեսվում է, որ համակարգը Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի 2026 թվականի աշնանը։
Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ միայն սահմանված պահանջների կատարումը, այլև դրանց իրական և որակական ապահովումը՝ հաշվի առնելով, որ Եվրոպական միության գնահատականները հիմնված են օբյեկտիվ չափանիշների վրա։
Նախարարը նշել է, որ աշխատանքները շարունակվում են բոլոր ուղղություններով՝ նպատակ ունենալով լիարժեք կատարել ստանձնած պարտավորությունները և ապահովել առաջընթաց ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։
Ծավալվել է ակտիվ քննարկում, որի շրջանակում հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
«Ուժեղ Հայաստան»-ը ևս հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի հետ կապված
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծ...
«Էդքան ծեծ ուտենք, որ հիմա հրաժարվե՞նք». Ղուկասյանի փեսան ևս կլինի նոր խորհրդարանում. «Իրավունք»
Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը եւս կվերցնի մանդատը: Այս մասին գրում է «Իրավո...