Սպերցյանը եվրոպական մակարդակին չէր դիմանա. Չերվիչենկո
Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն մեկնաբանել է «Կրասնոդարի» սան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։
Ռուս հայտնի ֆուտբոլային ֆունկցիոները կարծում է, որ հայ ֆուտբոլիստը ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ եվրոպական բարձրակարգ առաջնություններում նրա համար բարդ կլիներ.
«Սպերցյանը եվրոպական մակարդակին չէր դիմանա։ Եթե նա այնտեղ տեղափոխվեր, կկրկնվեր Զախարյանի պատմությունը։ Սաուդյան Արաբիայում լավ գումարներ են վճարում, բացի այդ՝ կան հետաքրքիր ֆուտբոլիստներ, որոնց հետ կարելի է խաղալ»,- Չերվիչենկոյի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հատկանշական է, որ Սպերցյանի այս տրանսֆերը «ցուլերին» 21,9 միլիոն եվրոյի եկամուտ է բերել՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկարժեք վաճառքը։ Այն գերազանցել է անգամ ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի՝ ՊՍԺ տեղափոխության գործարքը, որի դիմաց ֆրանսիական գրանդը վճարել էր 20 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնել...