Ապտակ կամ դեղին քարտ հայաստանյան իշխանություններին. Շարմազանովի գնահատականը
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին: Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք. ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին: բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը: գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության: դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում: ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում: Սա ակնհայտ է: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»:

Պատահարներ