Քաղաքականություն
ԱՄՆ զինվորականները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի
Ամերիկացի զինծառայողները Սիրիայից դուրս են բերել մոտ 50 տոննա ոսկի՝ Դեր Զոր նահանգում ահաբեկիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերելով։
Ինչպես հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը, զինյալները ոսկու պաշարներին տիրացել են Իրաքում և Սիրիայում և դրանք թաքցրել Դեյր-Զորի Բագհուզ բնակավայրի մոտակայքում:
ԱՄՆ-ի ռազմական ուժերը ոսկու պաշարներ են հայտնաբերել նաև ահաբեկիչների այլ թաքստոցներում, և դրա հետ միասին նրանց ունեցած ոսկու չափը կազմում է մոտ 50 տոննա: