Քաղաքականություն
Սերժ Սարգսյանն օրուգիշեր աշխատում է. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են…
«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են, հեռացածներից ոմանք գալիս են։ Սակայն, մեր տեղեկություններով, ամենաաշխատասերը Սերժ Սարգսյանն է։
Ասում են, նա օրուգիշեր աշխատում է, կուսակիցների հետ անընդհատ քննարկումների մեջ է, կարդում-գրում-ջնջում-ծրագրում է։
Սակայն ՀՀԿ-ն միայնակ չի գործում, քաղաքական դաշտի այլ խաղացողներ էլ սեփական շրջանակն են ստեղծում, այսինքն բոլորը միասին նույն ջրաղացին են ջուր լցնում, սակայն դեռ համատեղ գործելու քայլեր չեն մշակել։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նույն տեղեկություններով, դիտարկում է ոչ միայն ներքաղաքական զարգացումների վրա ազդելու տարբեր սցենարներ, այլև ուշի ուշով հետևում օրվա իշխանությունների յուրաքանչյուր քայլին՝ կողքից դիտարկելով ժամանակին իր, այսօր բոլորովին այլ մարդու «հագած կոստյումի»՝ սահմանադրության բոլոր «փոթերը»։ Ի վերջո, հենց այդ Սահմանադրությունը նաև խանգարեց ՀՀԿ-ին պահելու իշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ...
«Նակոլկա Շուշոնին» 10 ժամ պահել են ԱԱԾ-ում. «Հրապարակ»
Հրապարակ թերթը գրում է. «Փետրվարի 20-ին «ՊԵԿ նախկին ու ներկա փոխնախագահները՝ խոշոր բիզնեսի հետեւում» վերտառությամբ հրապա...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
5.0
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
5.0
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
5.0
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0