Ինչպես է ադրբեջանական հեքիաթների ժողովածուն հայտնվել Հայաստանում. պարզաբանում ԿԳՆ-ից
ԿԳՆ-ն պարզաբանումներ է ներկայացրել երկրում հայտնված ադրբեջանական հեքիաթների եւ պատմվածքների ժողովածուի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ժողովածուի մասին գրել էր «168.am» կայքը: ԶԼՄ-ի բազմաթիվ դիմումներին ի պատասխան ԿԳՆ-ն պարզաբանել էր, որ ժողովածուները հրատարալվել են «Save the children» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում, որը նպատակ ունի երեխաներին հանդուժողականության սովորեցնել: Գիրքը նախատեսված է դասղեկների համար եւ հրատարակության համար հավանության է արժանացել դեռ 2008 թվականին ԿԳՆ կողմից, ընդ որում երաշխավոր է հանդիսացել նույն գերատեչության ազգային ինստիտուտը: Ժողովածուում հեղինակների կողմից ընդգրկված են երեք երկրների համար ստեղծված պատմվածքներ՝ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ռուսալեզու սցենարների հիման վրա: 2016 թվականին ժողովածուն վերահրատարակվել է ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ Հայաստանում Սիրիայից երեխաների ինտեգրման ծրագրի շրջանակում: 2019 թ. ժողովածուն կրկին վերահրատարակվել է, այս անգամ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից` կրթական ծրագրի շրջանակներում:

Պատահարներ