Վախեցրել են պոտենցիալ ներդրողներին․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի օր առաջ հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած ընկերներիցս մեկին... Բազմաթիվ քննարկվելիք հարցերից մեկը վերաբերում է այն խնդրին, թե ինչո՞ւ մեր ամերիկահայ գործարարները չեն շտապում ներդրումներ կատարել հետհեղափոխական Հայաստանում...Բոստոնում բնակվող իմ ընկերոջ պատասխանը ցնցեց ինձ... «Մի սպասի, չեն էլ ներդրումներ անի, քանի որ հեղափոխության ժամանակ և դրանից հետո նոր իշխանավորների շուրթերից հնչած որոշ կոչերը վախեցրել են պոտենցիալ ներդրողներին...Նրանք հայաստանյան նոր իշխանությունների հռետորաբանությունը նմանեցնում են կոմունիստկանին և գտնում են, որ «ասֆալտին փռելով», «հանգիստ նստեք տեղներդ» և այլ սպառնալիքների միջոցով Փաշինյանի կառավարությունը ուղղակի վանեց Հայաստանից գործարարներին, ովքեր վախեցած են վերը նշված կոչերից և մտածում են, որ քայլելով իշխանության եկածները չեն վարանի նաև սեփականության վերաբաշխումից և պետական մակարդակով սեփականատերերից ռեյդերական պետականացումից...»,- ասաց ընկերս... Իմ այն փաստարկին, որ իշխանությունները համապատասխան ապացույցների հիման վրա են «պատին ծեփում» և պետականացնում որոշ նախկին պաշտոնյաների անօրինական բիզնեսները,ընկերս հակադարձեց. «Գործարարները չեն սիրում աղմուկ, անորոշություն և հատկապես սեփականության վերաբաշխում, որը կապիտալիստական աշխարհի համար անընդունելի է, իսկ գործարարների համար սպառնալիք, քանի որ նրանք էլ երաշխիքներ չունեն, որ մի որոշ ժամանակ անց չեն ենթարկվի այդ նույն պատժին...»:
Ինչու հիշեցի օրեր առաջ տեղի ունեցած այս խոսակցության մանրամասները... «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը փետրվարի 20-ին հայտարարել է, թե իր կարծիքով Հայաստանի մեծահարուստները, բիզնեսմեններն իրենց ունեցվածքի 70 տոկոսը պետք է վերադարձնեն, քանի որ այն անօրինական է»... ԱԺ պատգամավորի այս հայտարարությունից հետո նոր հասկացա, թե ինչո՞ւ են պոտենցիալ ներդրողները խուսափում Հայաստանում ներդրումներ անելուց...Ամերիկաբնակ ընկերոջս ասածը պատահական չէր և դրսում Հայաստանն ընկալվում է որպես «կոմումիզմին» վերադարձած երկիր, որտեղ որևէ ներդրող ապահովագրված չէ, որ իր ունեցվածքը չի պետականացվի կամ վերաբաշխվի...
ՀՀ իշխանությունները պետք է բավական զգույշ լինեն իրենց արտահայտություններում, քանի որ այսպիսի կոչերի արդյունքում ոչ միայն ներդրումներ չեն լինի մեր երկրում, այլև Հայաստանից կապիտալի փախուստի մեծ ծավալների ականատես կլինենք...»: