Փաշինյանի խոստումը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ․ հարցում սկսված է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ կապված վարորդական իրավունքից զրկված անձանց վերաբերյալ։
«Սիրելի՛ քաղաքացիներ, երկարատեւ քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետեւյալը։ Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք:
Վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ: Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում այդ վեց բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ, իսկ եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով:
Սիրելի՛ քաղաքացիներ, շուտով իմ այս էջում այս հարցով կտեղադրվի հարցում։ Խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտեւի 48 ժամ»,- գրել է Փաշինյանը։
Հավելենք՝ վարչապետը իր էջում արդեն տեղադրել է հարցումը․
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։ Ռուսաստանի Դաշնությ...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...
