UFC-ն պաշտոնապես հայտարարեց տարվա ամենասպասված մենամարտի մասին
UFC-ի նախագահ Դանա Ուայթը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է թեթև ու փետրավոր քաշային կարգերի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը վերադարձը։ Իռլանդացի մարզիկը գլխավորելու է Լաս Վեգասի «T-Mobile Arena» մարզադաշտում նախատեսված UFC 329 մրցաշարը: Նրա մրցակիցը կլինի փետրավոր քաշային կարգում նախկինում չեմպիոնական տիտղոսը կրած Մաքս Հոլոուեյը:
Այս դիմակայությունը կայանալու է կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ)։ Հատկանշական է, որ Հոլոուեյն առաջին անգամ է հանդես գալու այս քաշային սահմաններում, քանի որ նախկինում մրցել է ավելի թեթև կարգերում: Մարտիկներն արդեն ունեն հանդիպման փորձ. 2013 թվականին տեղի ունեցած առաջին մենամարտում մրցավարների միահամուռ որոշմամբ հաղթող էր ճանաչվել Մաքգրեգորը։
Իռլանդացի մարտիկը վերջին անգամ օկտագոն էր դուրս եկել 2021 թվականի ամռանը, երբ Դասթին Պորյեի դեմ մենամարտում ստացավ ոտքի ծանր վնասվածք ու պարտվեց տեխնիկական նոկաուտով: Դրանից հետո Մաքգրեգորը պարբերաբար հայտնում էր ելույթները վերսկսելու իր ցանկության մասին։ Նրա ապագա մրցակից Մաքս Հոլոուեյն իր հերթին վերջին հանդիպումն անցկացրել է այս տարվա մարտին՝ UFC 326 մրցաշարում միավորներով պարտվելով Չարլզ Օլիվեյրային:
Նմանատիպ հոդվածներ
«Ինտերի» հերթական անդրադարձն ու հայատառ գրառումը՝ Մխիթարյանի մասին
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքական...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը պայքարից դուրս է թողել Ադրբեջանի ներկայացուցչին։«Եվրոպայի ա...
Դավիթ Չալոյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակ...
Տհաճ է․ սպասումների մեջ եմ․ Արման Ծառուկյանի անկեղծ խոստովանությունը
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստովանել է, որ իր համար տհաճ է լինել մինչև 70 կգ ք...