Ներքին ապստամբություն՝ Սթարմերի դեմ․ պատգամավորները պահանջում են նրա հեռացումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն քննարկում է անձնական նախաձեռնությամբ պաշտոնից հեռանալու հարցը։
Բրիտանական պարբերականներից մեկի սյունակագիրը, հղում անելով կառավարությունում սեփական աղբյուրներին, հայտնում է, որ գործադիրի ղեկավարն իր այս մտադրության մասին արդեն հայտնել է մտերիմների շրջապատին։ Ըստ աղբյուրի՝ կառավարության ղեկավարը հասկանում է երկրում հաստատված քաղաքական դրությունը և ցանկանում է պաշտոնը լքել «արժանապատվորեն», թեև հավանական հրաժարականի կոնկրետ ժամկետներ առայժմ չեն հստակեցվում։
Այս լուրերը հաջորդում են իշխող Լեյբորիստական կուսակցության ներսում հասունացող դժգոհություններին։ Ավելի վաղ շուրջ հարյուր խորհրդարանականներ կոչ էին արել վարչապետին լքել զբաղեցրած պաշտոնը՝ հետընտրական ձախողումների ֆոնին։ Կուսակցության ներքին պառակտումն ու հակասությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել նաև պետական ապարատում։
Մասնավորապես՝ բրիտանական մեկ այլ առաջատար լրատվամիջոցի տվյալներով՝ երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ լեյբորիստների ներքին հակամարտությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ պետական մարմինների բնականոն ու անխափան գործունեության վրա։ Այդուհանդերձ, վարչապետի պաշտոնական հրաժարականի վերաբերյալ հստակ որոշում դեռևս չի հրապարակվել։