Լարված իրավիճակ՝ Լոնդոնում․ զանգվածային հանրահավաքներ, ձերբակալություններ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անվտանգության աննախադեպ քայլեր են ձեռնարկվել մի քանի մեծամասշտաբ միջոցառումների կապակցությամբ։
Լոնդոնի ոստիկանական ուժերը հատուկ ռեժիմով աշխատանք են կատարել քաղաքում զուգահեռաբար կազմակերպված երկու մեծ հանրահավաքների և Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի ժամանակ։ Հասարակական կարգի պահպանության ծավալուն օպերացիային մասնակցել է 4 հազարից ավելի ոստիկան, կիրառվել են նաև զրահատեխնիկա, հեծյալ ստորաբաժանումներ, դրոններ ու ուղղաթիռներ։ Ձեռնարկված քայլերի հետևանքով ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 43 անձ, սակայն խոշոր միջադեպեր չեն գրանցվել։
Մայրաքաղաքի փողոցներում միաժամանակ տեղի են ունեցել աջ ծայրահեղական ակտիվիստ Թոմի Ռոբինսոնի կողմնակիցների բազմահազարանոց հավաքը և Նակբայի (Աղետի) օրվան նվիրված պաղեստինամետ երթը։ Ընդհարումներից խուսափելու համար իրավապահները նախօրոք սահմանափակումներ էին մտցրել հանրահավաքների ժամերի ու երթուղիների հարցում՝ արգելելով տարբեր հայացքներ ունեցող խմբերի միախառնումը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդես էր եկել նախազգուշացմամբ, որ անկարգություններ հրահրող անձինք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ աջակիցների հավաքի կազմակերպիչներին կշտամբելով հասարակության մեջ պառակտում բորբոքելու համար։ Հատկանշական է, որ այս դեպքերը զարգանում են երկրում տեղական ընտրություններից հետո ձևավորված լարված քաղաքական իրավիճակի ֆոնին, որտեղ էականորեն ամրապնդվել են ինչպես ծայրահեղ աջ, այնպես էլ ծայրահեղ ձախ ուժերի դիրքերը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բրիտանական իշխանությունները նաև արգելել են 11 օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք ցանկանում էին միանալ Ռոբինսոնի հանրահավաքին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգն այդ երկրի համար փոփոխվել է․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՌԴ նախագահի նոր հրամանագրով տարածաշրջանի չափահաս բնակիչները կարող են դիմել դիվանագիտական կառույցներ։Ռուսաստանի Դաշնությա...
Աշխարհի ամենահզոր ահաբեկիչը սպանվել է․ Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Նիգերիայի զինված ուժերի իրականացրած համատեղ գործողության արդյունքում լիկվիդացվել է «Իսլամ...