Ընտրություններից առաջ քաղաքական գործչին գնդակահարել են
Նախկին քաղաքապետը, որը աջակցում էր նախագահի թեկնածու Աբելարդո դե լա Էսպրիելյային, գնդակահարվել է Կոլումբիայի կենտրոնական հատվածում, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Նրա օգնականներից մեկը նույնպես սպանվել է։
Դեպարտամենտի նահանգապետ Ռաֆաելա Կորտեսի փոխանցմամբ՝ հարձակում իրագործած անձանց ինքնությունն այս պահին հայտնի չէ, իսկ իրավապահ մարմինները զբաղվում են քննությամբ: Միջադեպից հետո նախագահի թեկնածու դե լա Էսպրիելյան սոցիալական ցանցերում արված հայտարարությամբ տեղի ունեցածը բնորոշել է որպես «նարկոահաբեկչություն»՝ սպանված գործընկերներին կոչելով հայրենասերներ, ովքեր զոհվել են իրենց քաղաքական գործունեության պատճառով:
Սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ աջակողմյան թեկնածու դե լա Էսպրիելյան ամրապնդում է սեփական դիրքերը մեկ այլ աջակողմյան գործչի՝ սենատոր Պալոմա Վալենսիայի հետ մրցապայքարում:
Այնուամենայնիվ, ընտրարշավի ներկայիս առաջատարը ձախակողմյան սենատոր Իվան Սեպեդան է:
Նմանատիպ հոդվածներ
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...
Հանտավիրուսը տարածվում է․ Ուկրաինայում մահվան դեպքեր են արձանագրվել
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Սեմյոնովսկի շրջանում տեղակայված սահմանապահների շրջանում հանտավիրուսային վարակի տարածման և մահ...
Տարիներ ձգվող գարշահոտություն. բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեությունից. ՀԵՏՔ
Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի ամառանոցային թաղամասի բնակիչները դժգոհում են «Առողջ սունկ» ՍՊԸ-ի գործունեության հետևան...
Հանտավիրուսը տարածվում է. ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ
«Հոնդիուս» զբոսաշրջային նավի արդեն ութ ուղևորի մոտ հաստատվել է հանտավիրուս։ Ընդհանուր առմամբ նավում եղել է մոտ 150 մարդ։...