Քաղաքականություն
Ասադն Էրդողանին «Ամերիկայի ծառա» է անվանել
Gohar Vardanyan
1 րոպե
273 դիտում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության սահմանադրական հանձնաժողովի երկրորդ մասը չի ներկայացնում Սիրիայի ժողովրդին, այն ներկայացնում է Թուրքիայի տեսակետը:
Հիշեցնենք, որ Սիրիայի սահմանադրական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականի հունվարին Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության համագումարի ընթացքում:
Ասադի խոսքերով, հանձնաժողովում Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են սիրիական պետության եւ Սիրիայի ժողովրդի տեսակետը:
«Կա մեկ այլ կողմ, որը, տրամաբանական է, պետք է ներկայացնի սիրիացիների երկրորդ կողմը, որը չի համաընկնում պետության տեսակետի հետ: Սակայն, ինչպես հայտնի է, այդ կողմը ներկայացնում է թուրքական պետությունը, նրանք չեն ներկայացնում ո՛չ սիրիական կողմը, ո՛չ իրենք իրենց: Հարց է առաջանում. մենք այս հանձնաժողովի հետ սիրիական թե թուրքական սահմանադրությունն ենք քննարկում», - ասել է Ասադը` ելույթ ունենալով ՏԻՄ ղեկավարների առաջ: Ելույթը հեռարձակվել է Սիրիայի հեռուստատեսությամբ:
Նա նշել է, որ 2012 թ. Ժնեւում մեկնարկած Սիրիայի քաղաքական գործընթացը հաջողություն չի գրանցել արաբական պետության թշնամի երկրների քաղաքականության պատճառով: «Մեր թշնամի երկրները համառորեն խոչընդոտում են կարգավորման ցանկացած գործընթաց, նույնիսկ եթե դա լուրջ է, օրինակ, Սոչիում եւ Աստանայում ընթացող գործընթացները, որն առնվազն դրական ու հաջողված էր», - ասել է Ասադը:
Ասադն իր խոսքում Թուրքիայի ղեկավար Էրդողանին «Ամերիկայի խղճուկ ծառա» է անվանել:
Նմանատիպ հոդվածներ
160 մեքենայի համար նախատեսված նոր ստորգետնյա կայանատեղի կշահագործվի
Gohar Vardanyan
1,717
Սաակաշվիլին ԴՆԹ անալիզ է հանձնելՙ պարզելու էթնիկ ծագումը
Gohar Vardanyan
1 րոպե
854
Հայր և որդի Արսենյաններն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել. Լրատվամիջոց
Gohar Vardanyan
1 րոպե
792
20 համայնքներից միայն 2-ում են ՔՊ-ականները հաղթել
Gohar Vardanyan
1 րոպե
761
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
287
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
214
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
723
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
454
1.0