Հասարակություն
«Մի հետաքրքիր լուր ասեմ, իհարկե լավ լուր չի». Հայկ Մարության
Gohar Vardanyan
1 րոպե
812 դիտում
Գործադուլ չէր, այլ մեր քաղաքապետարանի ներքին, «ընտանեկան» հարց էր, որը լուծվել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցների և վարորդների բողոքի ակցիային՝ նկատելով, որ քաղաքապետարան իր ՓԲԸ-ներով մեծ ընտանիք է, որտեղ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ։ Մարությանը համակարծիք չէ, որ ակցիան իր որոշման դեմ էր։
Անդրադառնալով ներքաղաքային տրանսպորտի հարցին, քաղաքապետը նշեց․ «Տրանսպորտային ցանցի ծրագրի վերջնական արդյունքները բրիտանական ընկերությունն արդեն ուղարկել է քաղաքապետարան, այս պահին ուսումնասիրում ենք այդ արդյունքները: Նախնական՝ 200-250 մլն դոլարին համարժեք դրամ է գնահատվել, որն ահռելի գումար է ու մեզ պետք կլինի պետական օժանդակություն»։
Հայկ Մարությանը, ընդգծելով, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը գտնվում է սահմանային վատ վիճակում եւ մեծ թիվ են կազմում մաշված մեքենաները, տեղեկացրել է, որ արդեն հաջորդ տարի 450 միկրոավտովբուս պետք է հեռացվեն ցանցից, որովհետեւ այդ մեքենաների շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետը 15 տարին է: Եվ սա այն դեպքում, երբ ամբողջ երթուղային ցանցում ընդհանուր առմամբ շահագործվում է 900 միկրոավտոբուս: «Ուղիղ կեսը չեն կարողանա շարունակել աշխատանքները»,- փաստեց Հայկ Մարությանը՝ հավելելով. «Մենք այս պահին հրատապ կերպով փորձում ենք լուծել խնդիրը, հասկանալ՝ ինչ անել, եթե ասում ենք, որ նոր ցանցը կարող է երկու տարի հետո լինել: Խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե այս երկու տարում ինչ ենք անելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
2,011
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
1,175
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Gohar Vardanyan
1 րոպե
1,081
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Gohar Vardanyan
916
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրաշարժ՝ Իրանում
1 րոպե
404
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
1 րոպե
126
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 6-ի դրությամբ
1 րոպե
1,594
2.0
Ռուբեն Հակոբյանի ձերբակալության վերաբերյալ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
1 րոպե
568