ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի ամփոփիչ ելույթըՙ Ազգային Ժողովում
Այս 3 օրվա Վերջին քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բախում: Համարում եմ, որ ունենք նոր որակի խորհրդարան: Այս մասին Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՙԵթե պատկերավոր ասեմ, ապա այստեղ ունենք 2 խմբի մարդկանց բախում: Մի խումբը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որը ստացել է իր կարդացած գրքերից, իսկ մյուս մասը խոսում էր այն մասին, որ ուզում է նոր գիրք գրել: Եվ Կառավարության ծրագրի տեքստի քննարկման ընթացքում չմեջբերվեց թերևս նրա ամենակարևոր մասը: Դա այն է, որ Կառավարության ծրագրի հիմքում Իմ քայլը դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ստացել է ընտրողների գերակշռող մեծամասնության քվենՙ,- ասաց վարչապետը: Մանրամասներըՙ տեսանյութում: Տեսանյութըՙ Կառավարության պաշտոնական էջից:

Պատահարներ