Հասարակություն
Կրճատումներ, կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու․ քաղաքապետարանը՝ բողոքող վարորդներին
Gohar Vardanyan
424 դիտում
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությույն է տարածել, որում անդրադառնում է այսօր բողոքի դուրս եկած վարորդների հարցին։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Առավոտվա «ավտոբուսային» խնդրի մասին.
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչեւ մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի:
Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երեւան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման եւ նոր աշխատակիցների ներգրավման առումով:
Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետեւանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլեւ հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի եւ վարձատրության մասով:
Այնուհանդերձ, այսօր առավոտյան ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9.00-ի դրությամբ , սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է»:
Նմանատիպ հոդվածներ
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
Gohar Vardanyan
1,741
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Gohar Vardanyan
1 րոպե
1,082
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզման ընթացքում Պուտինը վնասել է մատը
Gohar Vardanyan
1 րոպե
771
Հետաքրքիր զարգացումներ` հազար խոշոր հարկատուների ցանկում
Gohar Vardanyan
769
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
1 րոպե
1,172
5.0
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
452
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
280
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
1,267
2.0