Հասարակություն
Հարյուրավոր ծնողներ սպառնում են՝ ի նշան բողոքի երեխաներին չուղարկել դպրոց
Gohar Vardanyan
536 դիտում
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցի դիմաց Արարատյան 5-րդ շենքի, ժողովրդին հայտնի «Կանսերվի» թաղամասի բակում ԽՍՀՄ տարիներից գործող նկուղային ավտոտնակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների և դպրոցականների համար։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նկուղային ավտոտնակներում տիրում է, բառիս բուն իմաստով՝ հակասանիտարական վիճակ։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում, բնակիչներն ասել են․ «Սովետի ժամանակ էս վիճակը չէր, անգամ պահակ է եղել։ Իսկ հիմա տիրում է գարշահոտություն, ու գարշահոտը շնչում ենք ոչ միան մենք, այլ նաև դպրոցում սովորող երեխաները։ Բազմաթիվ անգամ դիմել ենք, թե՛ նախորդ իշխանություններին, թե՛ ներկա։ Սակայն ոչ մի օգուտ։ Նույն վիճակն է։ Ասում են, թե իրավիճակ է փոխվել, ու նմանատիպ հարցերին հրատապ լուծում են տալիս։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Միակ փոփոխությունն այն է, որ օր-օրի ավելի վտանգավոր է դառնում նշված հատվածում հակասանիտարական վիճակը։ Օրեր առաջ դիմել ենք Արմավիրի քաղաքապետարան, քաղաքապետի տեղակալը պատասխանել է, թե դա մեր գործը չի, այդ հատվածում խաղահրապարակ ենք սարքելու։ Լրիվ «շիզոֆրենիկ» պատասխան։ Ո՞վ է տեսել աղբի ու վտանգավոր հենասյուների ու պանելների վրա խաղահրապարակ կառուցեն։
Հետևանքների մասին չեն ուզո՞ւմ մտածեն։ Անգամ դիմել ենք քաղաքապետարան ու առաջարկել, որ սեփականության իրավունքով կարող են տնօրինման տալ բնակիչներին, ու մենք աչքի լույսի պես կպահենք։ Դրան էլ համաձայն չեն Արմավիրի քաղաքապետարանում։ Բա էլ ինչ անենք։ Մեր հույսը կառավարությունն է, որ գոնե էս պատկան մարմիններին զգաստացնեն, որպեսզի ի վերջո խնդիրը լուծեն։ Հակառակ դեպքում՝ եղանակաների տաքացումից հետո համաճարակ կտիրի այդ հատվածում։ Դիմել ենք նաև պատկան մարմիններին, որպեսզի դպրոցի մոտ տեղադրեն արհեստական խոչընդոտներ, որ երեխաները կարողանան անվտանգ անցնեն ճանապարհը։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որոշ վայ վարորդներ կասկադյորական ձևով են վարում ավտոմեքենան, ու բոլորս ամեն օր երեխաներին դպրոց ճանապարհելիս մտածում ենք, որ հեսա վատ լուր ենք ստանալու՝ «տեղի է ունեցել վրարեթ կամ ավտովթար»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
2,011
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Gohar Vardanyan
1 րոպե
1,082
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզման ընթացքում Պուտինը վնասել է մատը
Gohar Vardanyan
1 րոպե
771
Հետաքրքիր զարգացումներ` հազար խոշոր հարկատուների ցանկում
Gohar Vardanyan
769
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
1 րոպե
1,172
5.0
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
452
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
280
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
1,267
2.0