Քաղաքականություն
Վարդան Ղուկասյանը փոշմանել է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել է�…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը փոխել է մշտական հանձնաժողովը։ Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ծառայած չլինելով բանակում, ընդգրկվել էր պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովում։
Սակայն երեկ տեղեկացանք, որ Ղուկասյանը որոշել է ընդգրկվել ԱԺ տարածքային կառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովում, որում ընդգրկված էր նաեւ նախորդ գումարման խորհրդարանում։
Հետաքրքիր է սակայն, որ երեկվա դրությամբ նրա անունն ԱԺ կայքում դեռեւս գրված էր հին հանձնաժողովի անդամների կազմում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...