Հասարակություն
Զոհված զինծառայողը մանկատանն է մեծացել, վերջերս էր վերադարձել ծառայության
ՀՀ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղից էր: Այս մասին NEWS. am-ին հայտնեց…
ՀՀ ՊՆ N զրամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը Կոտայքի մարզի ՍՕՍ մանկական գյուղից էր: Այս մասին NEWS. am-ին հայտնեց Կոտայք գյուղի վարչական ղեկավար Կարեն Մնացականյանը: Նա նշեց, որ զինծառայողը մեծացել է մանկատանը, ունի քույր և եղբայր, սակայն բնակվում էր Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում:
Նշվում է, որ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է իրականացվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Այսօր ԱԺ նիստ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստան ապրանք ներմուծողների խնդրին։ Մանրամասները՝ Radioa...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյան պուրակում իրավիճակ չի փոխվել․ որտե՞ղ են պատասխանատուները
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում՝ Աբովյան պուրակում «իրավիճակ չի փոխվում»։ Ինչպ...
Երևանի հիվանդանոցներից մեկում մահացածների հարազատներին այլ մարդկանց դիեր են տվել
Shamshyan com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 11-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Հիվանդանոցներից մեկից...
«Գազալցակայաններում շարունակում են խաբել». Ռուբեն Մալայան
Նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ շարունակում են գազալցակայաններում խաբել: Բոլորիս: Ամե...