Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյան պուրակում իրավիճակ չի փոխվել․ որտե՞ղ են պատասխանատուները
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում՝ Աբովյան պուրակում «իրավիճակ չի փոխվում»։ Ինչպես օրեր առաջ հայտնել էինք՝ Ագրարային համալսարանի ուսանողների ավտոմեքենաներն…
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում՝ Աբովյան պուրակում «իրավիճակ չի փոխվում»։
Ինչպես օրեր առաջ հայտնել էինք՝ Ագրարային համալսարանի ուսանողների ավտոմեքենաներն օրենքի խախտումով կայանված են Աբովյան պուրակում՝ ոչ երթեւեկելի հատվածում։
Նշենք, որ թեև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները օրեր առաջ ծառայողները գործողություն են իրականացնել Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում` մասնավորապես Աբովյան պուրակից հեռացրել օրենքի կոպիտ խախտումներով կայանված ավտոմեքենաները, բայց ինչպես տեսնում ենք գործողությունը տևական արդյունք չի տվել։
AuroraNews-ի տեսախցիկը ֆիքսել է, որ իրականում այս պահին վերոնշյալ տարածքում ապօրինի կայանված մեքենաները կրկին իրենց տեղում են և ոչ մի փոփոխություն էլ չի եղել։
Հիշեցնենք՝ Ագրարային համալսարանի մամլո խոսնակ Սոս Ավետիսյանը AuroraNews-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համալսարանը զբաղվում է ավտոկայանատեղիի խնդրով: Մասնավորապես քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Աբովյան պուրակի շուրջ արգելափակոցներ տեղադրվեն, եւ մեքենաները այլևս այդտեղ չկայանվեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Այսօր ԱԺ նիստ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստան ապրանք ներմուծողների խնդրին։ Մանրամասները՝ Radioa...
Երևանի հիվանդանոցներից մեկում մահացածների հարազատներին այլ մարդկանց դիեր են տվել
Shamshyan com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 11-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Հիվանդանոցներից մեկից...
«Գազալցակայաններում շարունակում են խաբել». Ռուբեն Մալայան
Նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ շարունակում են գազալցակայաններում խաբել: Բոլորիս: Ամե...
Փակել են ճանապարհն ու պահանջում են մարզպետի հրաժարականը
Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրա...