Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հայկ Մարությանն ընդունել է Երևանի բնակիչներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Այս մասին…
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Քաղաքապետը ծանոթացել է բնակիչներին հուզող խնդիրներին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
«Բնակիչներն ընդունելության էին եկել տարբեր խնդիրներով: Բարձրացված հարցերի մի մասին քաղաքապետի կողմից տեղում տրվել են պատասխաններ, համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ: Առևտրային տաղավարների և կրպակների հարցում մոտեցումը հետևյալն է. նոր տաղավարներ չեն տեղադրվելու մայրաքաղաքում, իսկ անօրինաբար տեղադրված կրպակներն ու տաղավարներն ապամոնտաժվելու են:
Կա հստակ վերաբերմունք նաև ինքնակամ շինությունների հարցում: Հայկ Մարությանը վերահաստատել է դիրքորոշումը. ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության մասնակիցներին առաջարկների ու դիտարկումների համար՝ քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս տեղեկացրել է, որ Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնելու ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից:
Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Կձևավորվի առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք մատչելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները»,– ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող
Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բա...
Աբովյան պուրակում մեքենաներ կայանել թույլ չեն տա․ ինչ լուծում են առաջարկել
AuroraNews-ը բազմիցս անդրադարձել է ոչ միայն երթևեկությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներին, այլև ավտոկայանատեղիների բացակայ...
«Արաբկիր» ԲԿ-ն ներողություն է խնդրել պացիենտի հարազատին արված կոպիտ պատասխանի համար
«Արաբկիր» բժշկական համալիրի հանրային կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել ի պատասխան «Փաստ» օրաթերթում տպագրված՝ «Ինչ...