Հասարակություն
Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող
Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): Այս մասին հաղորդում է…
Հունվարի 7–ի կեսօրին Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի Գյանջա քաղաքի Կապազ շրջանի բնակիչ, 2000թ. ծնված Ռյուֆեթ Բախթիյար օղլու Ռյուսթեմովը (Rüfət Bəxtiyar oğlu Rüstəmov): Այս մասին հաղորդում է Ռազմինֆո-ն՝ հղում կատարելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ–ն որևէ հայտարարություն չի արել զինծառայողի մահվան մասին։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վերջինս սպանվել է հայկական գնդակից։ Նշվում է, որ Ռյուսթեմովը զորակոչվել էր անցած տարվա հունվարին, ծառայում էր Բեյլագանի զորամասերից մեկում։
"Նկատենք, որ զինածառայողը լուսանկարում խաղաղապահ զորքերի (“Peacekeeping forces”) համազգեստով է։ Կարելի է ենթադրել, որ նա ինչ–որ ժամանակ ծառայել է հենց այդ զորքերում։
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1–ից մինչ այսօր Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցներից գրանցվել է 3 կորուստ",- գրում է Ռազմինֆո-ն։
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մ...
Կհանդիպեմ, եթե հրապարակավ ներողություն խնդրի հասցեիս հանրայնորեն արտահայտած հայհոյանքների համար. Մշակույթի փոխնախարար
ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը պատրաստ է հանդիպել Հացադուլ անող ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ: Նա ֆեյսբուքյա...