Հասարակություն
Աբովյան պուրակում մեքենաներ կայանել թույլ չեն տա․ ինչ լուծում են առաջարկել
AuroraNews-ը բազմիցս անդրադարձել է ոչ միայն երթևեկությանը վերաբերող բազմաթիվ խնդիրներին, այլև ավտոկայանատեղիների բացակայությանը, ինչն այսօր լրջագույն հարց է մայրաքաղաքի գերծանրաբեռնվածության առումով։
Երևանում սխալ վայրերում կայանված մեքենաներ կարելի է տեսնել գրեթե ամեն քայլափոխի։ Բացառություն չեն նաև պուրակները։ Ինչպես նախօրեին հայտնել էր «Հետք»-ը, Ագրարային համալսարանի ուսանողների ավտոմեքենաներն օրենքի խախտումով կայանվում են Աբովյան պուրակում՝ ոչ երթևեկելի հատվածում։ Լրատվամիջոցի թղթակիցը հայտնում է, որ այսօր առավոտյան ժամը 11-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության ծառայողները գործողություն են իրականացրել Ագրարայինի 2-րդ մասնաշենքի հարակից տարածքում` մասնավորապես Աբովյան պուրակից հեռացնելով օրենքի կոպիտ խախտումներով կայանված ավտոմեքենաները։
AuroraNews-ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանությունից այսօր հայտնել են, որ իրենք ահազանգի հիման վրա են գործողություն իրականացրել, սակայն այդ տարածքում մշտական հսկողություն իրականացնել չեն կարող։
Կապ հաստատեցինք նաև Ագրարային համալսարանի խոսնակ Սոս Ավետիսյանի հետ, ով մասնավորապես ասաց, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ համալսարանը զբաղվում է ավտոկայանատեղիի խնդրով: Մասնավորապես քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Աբովյան պուրակի շուրջ արգելափակոցներ տեղադրվեն, եւ մեքենաները այլևս այդտեղ չկայանվեն: Հաշվի առնելով, որ ավտոկայանատեղերի հարցով և պուրակների պահպանությամբ զբաղվում է Երևանի քաղաքապետարանը, փորձեցինք պարզաբանում ստանալ համապատասխան վարչությունից, սակայն ստացանք հիմնականում խուսափողական պատասխաններ։
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
Կհանդիպեմ, եթե հրապարակավ ներողություն խնդրի հասցեիս հանրայնորեն արտահայտած հայհոյանքների համար. Մշակույթի փոխնախարար
Ավելին Հասարակություն բաժնից
Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
Մահացել է զինծառայող. դեպքի հանգամանքները պարզվում են
1.0
Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց․ փաստաբան
4.0