Քաղաքականություն
Սպառնացել են առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
319 դիտում
«Փաստ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանի՝ օրերս արված հայտարարությունները Արցախի տարբեր շրջանակներում կոշտ արձագանքի են արժանացել: Նախ՝ նրան հակադարձեցին 2020 թվականի նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը, ապա նրա իսկ կողմից մատնանշված՝ շարժման ակտիվիստներ Ռազմիկ Պետրոսյանն ու Արմո Ծատրյանը:
Բանն այն է, որ Սամվել Բաբայանն, ըստ էության, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ դեմքերին մեղադրել էր Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «զիջողական գիծը» պահելու մեջ, իսկ ինչպես շարժման դեմքերն են ներկայացնում, Ս. Սարգսյանը ոչ թե զիջումներից է խոսել, այլ իրենց առաջարկով մանրամասն անդրադարձել է Արցախյան հարցով ընթացող բանակցություններին, ներկայացրել միջնորդների, Ադրբեջանի դիրքորոշումն ու հիմնական մոտեցումները, ինչպես նաեւ՝ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը:
Ի դեպ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, շարժման նույն դեմքերը մասնավոր զրույցներում սպառնացել են առաջիկայում անդրադառնալ Բաբայանի իրական կերպարին, մասնավորապես՝ հիշեցնել պատերազմին նախորդած փուլում նրա իսկ կողմից զիջումների գնալու պատրաստակամության մասին, ինչը կանխվել է դաշտային հրամանատարների կողմից»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Միքայել Մինասյանի «Պանարմենիան Մեդիա Գրուպը» դադարեցնում է գործունեությունը. հայտարարություն
Gohar Vardanyan
3,121
«եթե ուրիշ էժան տեղ գիտեք, տարեք»․ Ի՞նչ է տեղի ունեցել «Արաբկիր» ԲԿ-ում իրականում․ Արման Բաբլոյանը պարզաբանում է
Gohar Vardanyan
3,028
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
242
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
177
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
660
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
405
1.0