Հասարակություն
Երևանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով Երևանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ավելին, հարցն արդեն իշխանության օրակարգում է: Armtimecs. com-ը գրում է, որ օրեր առաջ Լենա…
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով Երևանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ավելին, հարցն արդեն իշխանության օրակարգում է:
Armtimecs. com-ը գրում է, որ օրեր առաջ Լենա Նազարյանն առաջարկը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Առաջարկը Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատասեղանին է:
Մարտի 1-ի զոհերի ծնողները ցանկություն են հայտնել, որ Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին այն պատրաստ լինի, բայց քաղաքապետարանում դա անհնար են համարում:
Զոհերի հարզատներն առաջարկում են, որ հուշարձանը տեղադրվի Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատվածում, քաղաքապետարանի հարևանությամբ, քանի որ այստեղ են զարգացել գլխավոր իրադարձությունները: Մյասնիկյանի արձանի մոտ էին Մարտի 1-ի տարելիցին ընդդիմադիրներն ու քաղաքացիները խոնարհում ծաղիկներ:
Նմանատիպ հոդվածներ
Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում․ Թոշակառու սպաները բողոքի ցույց են անում
Այսօր կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին ՀՀ զինված ուժերի թոշակառու սպաները։ Նրանք նշեցին, որ նախկին օր...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի մոտակայքում կգործի ալյումինի նոր ձուլարան. կստեղծվի 100 աշխատատեղ
25 տարի գունավոր մետաղների արտահանմամբ զբաղվող ընկերությունը որոշել է իր աշխատանքները շարունակել Հայաստանում: Երեւանին մ...
Փաշինյանը կոչ է արել համացանցում հայերեն գրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել համացանցում հայատառ գրել: Այս մասին նա գրել է իր Facebook-յան էջում: «Սիրելի՛ հայ...