Հասարակություն
Մհեր Ենոքյանի կինն աշխատանքից ազատվե՞լ է
Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը, ըստ Hraparak. am-ի, աշխատանքից ազատվել է։ Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար AuroraNews-ը զրուցեց Վերահսկողական…
Պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը, ըստ Hraparak. am-ի, աշխատանքից ազատվել է։
Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար AuroraNews-ը զրուցեց Վերահսկողական ծառայության պետի խորհրդական Ռոման Ալավերդյանի հետ, ով հերքեց Մեջլումյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրը։ Նա, հղում անելով կադրերի բաժնին, նշեց, որ համենայն դեպս նման դիմում վերջինիս կողմից չի ստացվել։
Հավելենք, որ Զարուհի Մեջլումյանի հետ առ այս պահը կապ հաստատել չի հաջողվում, քանի որ համարը անհասանելի էր։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրի հետ կապված սոցցանցերում բարձրացված աղմուկի ժամանակ անվերջ շեշտվում էր նրա կարգավիճակը, ինչն էլ, ըստ տեղեկությունը տարածած լրատվամիջոցի, պատճառ է դարձել վերջինիս` աշխատանքից ազատվելու դիմում գրելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...