Հասարակություն
Նախազգուշացում Գազպրոմ Արմենիային, տուգանք Վեոլիա Ջուր-ին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան…
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագծերն ընդգրկված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստի օրակարգում:
«Գազպրոմ Արմենիա»-ին նախազգուշացնելու մասին նախագծում նշված է, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել ժամկետի խախտմամբ: Հանձնաժողովը որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ:
«Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանելու մասին նախագծի համաձայն՝ ՀԾԿՀ-ն նախատեսում է թույլ տրված խախտումների համար ընկերությանը տուգանել 10 միլիոն դրամով:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...
6-րդ դասարանի աշակերտները ստորագրահավաք են անում՝ փորձելով փրկել դասընկերոջ սիրելի շանը
Երեւանի Վլ.Մայակովսկու անվան համար 7 դպրոցի բակում երեկ Հայկական ժամանակի լրագրողնին ընդառաջ է վազել 6-րդ դասարանցի մի ա...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Հայաստանում աղջիկները անվճար օդաչուական կրթություն ստանալու հնարավորություն կստանան
Այս տարի աղջիկները եւս հնարավորություն ունեն անվճար ուսանելու ՈւԻՔԱ-ում: Այս մասին ասվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի պա...