Հասարակություն
Վրաստանում կտուգանեն սեռական ոտնձգությունների համար
Վրաստանում սեռական բնույթի ոտնձգությունները կդիտարկվեն որպես պատժելի արարք։ Այս մասին գրում է apsny. ge կայքը և հավելում, որ նոր կարգը կգործի այն բանից հետո, երբ Վրաստանի վարչական իրավախախտումների…
Վրաստանում սեռական բնույթի ոտնձգությունները կդիտարկվեն որպես պատժելի արարք։ Այս մասին գրում է apsny. ge կայքը և հավելում, որ նոր կարգը կգործի այն բանից հետո, երբ Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսդրությունում փոփոխություններ կմտցվեն։
Գենդերային հավասարության հարցերով խորհրդարանական խորհուրդն ավարտել է համապատասխան օրինագծի պատրաստումը: Համաձայն փաստաթղթի՝ սեռական բնույթի հանցանք են համարվում ֆիզիկական գործողությունները, արտահայտությունները, ինչպես նաև սեռական օրգանների ցուցադրումը:
Ըստ այդմ՝ իրավախախտը կտուգանվի 300 լարիով (մոտ 110 դոլար): Մինչդեռ նման վարքի կրկնության դեպքում նա կտուգանվի 500 լարիով, կամ մինչև մեկ ամիս ժամկետով ուղղիչ աշխատանքներ կնշանակվեն:
Հատկանշական է, որ անչափահասների, հղիների, մտավոր թերություններով, սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ կամ անչափահասների ներկայությամբ կատարված սեռական ոտնձգությունները տուգանվելու են 500-800 լարիով: Արարքի կրկնության դեպքում տուգանքի չափը կկազմի 800-1000 լարի, կարող է նաև 10-օրյա ժամկետով վարչական կալանք նշանակվել:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Տիկին վարչապետը հրահանգում է արև անենք. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է՝ Հանձնարարական...
Ինչո՞ւ եմ ես տարված սուրճով. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինսթագրամի իր էջում հոր հետ լուսանկար է հրապարկել գրելով. «ինչո՞ւ...