Հասարակություն
Էրեբունու բնակիչների և «Նուբարաշեն»-ում պահվողների համար իրավիճակ է փոխվել․ Զեյնալյան
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլեւս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետեւանքով առաջացած…
Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց համար իրավիճակ է փոխվել. նրանք այլեւս չեն դժգոհի քրեակատարողականի տարածքի կոյուղագծերի հետեւանքով առաջացած գարշահոտությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ կից ներկայացրել տեսանյութ:
«Խնդիրը լուծված է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում վնասված կոյուղագծերն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, կառուցվել է նաեւ ջրահեռացման նոր համակարգ:
Հիշեցնեմ, որ 2018թ փետրվարին միջադեպ գրանցվեց Երեւանի ավագանու նիստում, ավագանու անդամները ավագանու նիստին կոյուղաջրերով լի տարաներ էին բերել՝ փորձելով քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա»,-նշել է Զեյնալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Անանյանը 100 հազար դրամով կնվազեցնի նոր սերնդի ՀԴՄ-ների գինը․ կհանվի նաև մենաշնորհը
Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման...
Ձեր դատաստանին պիտի լինեմ ներկա. դպրոցի նախկին տնօրենը՝ Աշոտյանին
Կողբի դպրոցում նախկինում տնօրեն աշխատած Ռուզան Եղիկյանը բաց նամակով դիմում է պաշտոնաթող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հայտ...
Տիկին վարչապետը հրահանգում է արև անենք. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեսյսբուքյան իր էջում գրել է՝ Հանձնարարական...
Ինչո՞ւ եմ ես տարված սուրճով. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Ինսթագրամի իր էջում հոր հետ լուսանկար է հրապարկել գրելով. «ինչո՞ւ...