Սամվել Բաբայանի մեքենայի վրա կալանք է դրվել. այն կհանվի աճուրդի. «Հրապարակ»
Տարիներ առաջ շատ էր գրվում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պարտքերի մասին։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Բաբայանի մեքենայի վրա ու այն հանելու է աճուրդի, ինչի մասին հայտնեց նրա պարտատեր՝ նախկին օդաչու, արցախյան պատերազմի մասնակից, գործարար Ալեքսանդր Աբրահամյանի ընտանիքը։ Պարտքը, Աբրահամյանն առ այսօր չի կարողանում հետ ստանալ՝ կա չնայած Սամվել Բաբայանից հօգուտ իրեն 400 հազար ԱՄՆ դոլար կամ 164 միլիոն դրամ բռնագանձելու մասին հանուն Հայաստանի Հանրապետության կայացված և օրինական ուժ ստացած վճիռ։ Վճռից 6 տարի անց Սամվել Բաբայանի շահերի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, սակայն երկու ատյաններն էլ վճիռը թողել էին անփոփոխ: Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն