Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան. Լիլիթ Մակունց
«ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ՖԲ էջում գրառում է կատարել. «Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին: Միջոցներ կձեռնարկենք, որպեսզի հետագայում նման թյուրիմացություններ չառաջանան։ Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում տեղի էր ունեցել «Իմ քայլըե խմբակցության փակ նիստ, որին թույլ չեն տվել մասնակցել լրագրողներին:

Քաղաքականություն

Պատահարներ