Քաղաքականություն
Այցը չափազանց կարևոր է մեր երկրների հարաբերություններում նկատված դադարը լրացնելու համար». Վարդան Ոսկանյան
Gohar Vardanyan
1 րոպե
267 դիտում
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ ՀՀ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ այս ամսի 27-ին պաշտոնական այց է ունենալու Իրան, իսկ նման այցն, ինչպես բազմիցս եմ նշել, չափազանց կարևոր է մեր երկրների միջև հարաբերությունների վերընթաց կորագծում նկատված դադարն արագորեն լրացնելու հարցում, ապա այդ այցը պետք է լինի որակապես բոլորովին նոր մակարդակի, ինչին հասնելու համար, ըստ իս, անհրաժեշտ են նախապատրաստական և տեղում իրականացվելիք մի շարք քայլեր, որոնց հերթականությամբ կանդրադառնամ մի քանի գրառումներում։
Գաղտնիք չէ, որ Իրանը յուրահատուկ երկրիր է, նույնիսկ՝ յուրահատուկ քաղաքակրթություն, միայն իրեն հատուկ չգրված ուղերձների և նշանաբանության լեզվով, ինչը կարելի է լավագույնս օգտագործել ոչ միայն խոսքային, այլ նաև առաջին հայացքից շատ պարզ թվացող գործողությունների տիրույթում։
Այս առումով հզոր նշանաբանական կարևորություն կարող է ունենալ ՀՀ վարչապետի այցին նրա տիկնոջ մասնակցությունը՝ հաշվի առնելով երկու կարևոր առանձնահատկություն։ Նախ՝ հակիրանական տարբեր կենտրոններից քարոզչական հսկայական հոսքերի ապահովման միջոցով տասնամյակներ շարունակ ստեղծվել է, պատկերավոր ասած, «կնատյաց» Իրանի դիվական պատկեր, որն, ըստ էության, կեղծ է և միտումնավոր, ինչի հետևանքով երկրների ղեկավարները այս պետություն են այցելում, որպես կանոն, առանց առաջին տիկնանց ուղեկցության՝ ուստի այս առումով Հայաստանը կարող է դրական բացառություն լինել՝ խոսքային տիույթից դուրս կարևոր բարեկամական ուղերձ փոխանցելով մեր հարևան երկիրին։ Երկրորդը՝ Իրանն ի մոտո ճանաչող որևէ մասնագետի համար գաղտնիք չէ, թե ինչպիսի, չեմ վախենա ասել, ահռելի ազդեցություն ունեն իրանցի կանայք իրենց ամուսինների որոշումների կայացման վրա, և այս համատեքստում Հայաստանի վարչապետի տիկնոջ կողմից անձանկան մակարդակով կապերի հաստատումն իրանական քաղաքական վերնախավի այրերի տիկնանց հետ չափազանց հեռանկարային և ադյունավետ կարող է լինել մեր երկրի շահերի առաջխաղացման տեսանկյունից»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Նախկին օլիգարխը սկսել է ցուցմունքներ տալ Սերժ Սարգսյանի դեմ. Ժամանակ
Gohar Vardanyan
2,363
Կոտայքի մարզպետը 68 գրառման համար ՖԲ-ի օգտատիրոջ է դատի տվել
Gohar Vardanyan
1,729
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
208
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
149
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
605
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
360
1.0