Քաղաքականություն

Ուսանողի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Gohar Vardanyan 449 դիտում
Ուսանողի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Ուսանող, ակտիվիստ Գեղամ Ադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Պարոն Փաշինյան, հեղափոխության ընթացքում և այսօր էլ, Դուք շարունակում եք կրկնել, որ իշխանությունը ժողովրդի ծառան է, որովհետև իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին։ Ես հավատացած եմ, որ այս խոսքերը Ձեր շուրթերից հնչում են անկեղծորեն, բայց Ամուլսարի հարցում կառավարությունը կարծես խուլ լինի, և Ձեր բացակայության ընթացքում ՏԿԶ նախարարությունը փորձ է անում ճնշել Ջերմուկի ավագանուն, որպեսզի այն չեղարկի նախկինում կայացված որոշումը, ըստ որի՝ Ջերմուկի տարածքում արգելվում է մետաղական հանքարդյունաբերությունը։ Դուք քաջատեղյակ եք, թե ինչ է ժողովուրդը մտածում տվյալ հանքի շահագործման վերաբերյալ և թե ինչ մեծ բողոքի ալիք կառաջանա, եթե այնուամենայնիվ հանքը շահագործվի։ Կոչ եմ անում թեկուզ երկրից դուրս գտնվելով՝ կարգի հրավիրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, որը դեմ է գնում Ջերմուկի բնակչության կողմից ընտրված ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՎՈՂ մարմնին՝ ավագանուն»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250